Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X-ում գրում է, որ Վրաստանը պետք է արձագանքի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մտահոգություններին։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ Վրաստանը պետք է արձագանքի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մտահոգություններին: Սա բոլոր պետությունների օրինական մտահոգությունն է, որը ներքին խնդիր չէ»,- գրում է դեսպանը։
Ըստ նրա` անվտանգությունն անհնար է առանց մարդու իրավունքների հարգման և գործող ժողովրդավարական ինստիտուտների։