Թբիլիսիի Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա է մոբիլիզացված։ Տարածքում, մասնավորապես, մոբիլիզացված են 3 ջրացան և հրշեջ-փրկարարական մեքենաներ։
Խորհրդարանին անմիջականորեն հարող փողոցներում իրավապահների մոբիլիզացիա մինչ այժմ չի նկատվում։
Խորհրդարանի դիմաց բողոքի ցույցի արդեն 25-րդ օրն է. ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան։
Այսօր Ռուսթավելի պողոտայի հանրահավաքում ելույթ է ունեցել նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նրա խոսափողը, սակայն, ելույթի ընթացքում անջատել են։
Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։