Ցույցերի 25-րդ օրը. Թբիլիսիում երթեր են

Թբիլիսիում եվրոպամետ ցույց-երթերը շարունակվում են: Այսօր եվրոպամետ ցույցերի 25-րդ օրն է: 

Ցույցերի 25-րդ օրը կախեթցիներն և քիզիկղներն Էրեկլե II-ի հրապարակից դեպի Վրաստանի խորհրդարան երթ են ացնակցնում: Նրանք ծածնում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։ Երթի մասնակիցների խոսքով, ինչպես Վրաստանի տարբեր շրջանների բնակչությունը, իրենք նույնպես ցանկանում են նոր ընտրություններ։

Երթը կանգ է առել Վրաստանի նախագահի նստավայրի մոտ և նրանց է միացել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահը երթի մասնակիցներին դիմել է Օրբելիանիի հրապարակում գտնվող «Ամանորյա գյուղ»-ում տեղադրված բեմից։ Ըստ Զուրաբիշվիլիի՝ և՛ Օրբելիանիի պալատը, և՛ հրապարակը պատկանում են վրաց ժողովրդին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գալու համար։ Ասեմ ձեզ, որ այս վայրը մերն է։ Այս փուլը մերն է, մեզ չեն կարող ձերբակալել։ Օրբելիանիի հրապարակը, պալատը, այս վայրը բոլորը մերն է, ձերն է։ Շատ շնորհակալություն կախեթցիներին և մյուսներին», — ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով. «Կհանդիպենք ժամը 21:00-ին»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամը 21:00-ին Ռուսթավելիի պողոտայում կայանալիք հանրահավաքից դիմելու է քաղաքացիներին։

Մայրաքաղաքում ընթանում է նաև «Անծուխելիձե» կոչվող վետերանների երթը, որը մեկնարկել է Հերոսների հրապարակից և կմիանա օրենսդիր մարմնի մոտ ընթացող ակցիային։ Երթի ընթացքում ցուցադրվում է նաև ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի լուսանկարը։

Ցույց երթ են անցկացնում նաև ERASMUS ծրագրերի մասնակիցները. նրանց երթը սկսվել է կրթության նախարարությունից, ընթանում է դեպի խորհրդարան։

Բողոքի երթի մասնակիցների հիմնական պահանջներն են` բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումն ու նոր ընտրությունների անցկացումը։

Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։