Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի հրապարակումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման լիարժեք հիմքեր են տեսնում:
Նախագահ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ժամանակն է, որ Վրաստանի գործընկերները նոր ընտրություններ պահանջեն:
««Վրացական երազանք»-ը և քարոզչական «Իմեդի TV» ալիքը հայտարարում են, որ ԵԱՀԿ-ն ճանաչում է վրացական ընտրությունների օրինականությունը։ Արտասահմանյան հայտարարությունները խեղաթյուրելը դարձել է օրինաչափություն… հին սովետական բարի սովորություն: Ժամանակն է, որ մեր գործընկերները պահանջեն նոր ընտրություններ», — X սոցիալական հարթակում գրել է նախագահը:
Նոր ընտրություններ նշանակելու լիարժեք հիմք են տեսնում նաև այն քաղաքական խմբերը, որոնք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ հաղթահարել են խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը։ Նման հայտարարություններ են արվել դեկտեմբերի 21-ին` նրանց համատեղ ճեպազրույցում։
««Վրացական երազանք»-ի քարոզչությունը հիմնված էր այն բանի վրա, որ հիմա լինելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությունը, որը կլեգիտիմացնի ընտրությունների արդյունքները և իշխանության մնալը, և տեղի ունեցավ հակառակը, այսինքն՝ այս ամբողջ քարոզչությունն ավարտվեց… Այս եզրակացությունից հետո մենք և մեր միջազգային ընկերների դիրքերը շատ ավելի ուժեղ և էական են դարձել, քանի որ արտաքին աջակցությունը` լինի պատժամիջոց, թե այլ կարգի, կլինի շատ ավելի խիստ և արդյունավետ», — ճեպազրույցում ասել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն.
«Վրացական երազանք»-ի կառավարությունն էլ հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը «ճանաչում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքը և վերացնում լեգիտիմության հետ կապված կասկածները»։
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացությունը