Նիդերլանդները Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կիրառմանն աջակցող բանաձև է ընդունել. Դոլիձե

«Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից մեկի՝ Անա Դոլիձեի խոսքով, Նիդերլանդների Թագավորության խորհրդարանը Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կիրառմանն աջակցող բանաձև է ընդունել.

«Ընկերնե՛ր, ուզում եմ ձեզ մի քանի լավ լուր հայտնել: Այս շաբաթ Նիդերլանդների Թագավորության խորհրդարանն ընդունեց Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանն աջակցող բանաձև: Բանաձևում նշված է նաև, որ Նիդերլանդները կաշխատի Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ նույն ուղղությամբ: Սա իշխող կոալիցիայի պատգամավոր Տոմ վան Կամպենի նախաձեռնած բանաձևն է»,- գրել է Դոլիձեն Facebook-ում: