Մենք համերաշխ ենք վրաց ժողովրդի հետ. Էստոնիայի ԱԳ նախարար

«Ողջունում եմ այն ​​փաստը, որ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի պետական ​​պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», — գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան սոցցանցում։

Նա հուսով է, որ Եվրամիությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր Վրաստանում խարխլում են ժողովրդավարությունը։

«Մենք համերաշխ ենք վրաց ժողովրդի հետ»,- գրել է արտգործնախարարը։