Աբխազական կողմը Թբիլիսիի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի մատակարարման ավելացման հնարավորությունը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան աբխազական «Չեռնոմորէներգո» էներգետիկ ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է վրացական կողմի հետ քննարկել էլեկտրաէներգիայի մատակարարման ավելացման հնարավորությունը։

Նշվում է, որ աբխազական կողմը Թբիլիսիի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի մատակարարման ավելացման հնարավորությունը:

Աբխազական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քննարկվում է ամռանը ստացվող էլեկտրաէներգիայի քանակի կրճատման հաշվին ձմեռային սահմանաչափի ավելացման հարցը, հենց որ դա թույլ տա «Էնգուրհեսի»-ի էլեկտրակայանի արտադրությունը։

Դեկտեմբերի 18-ին ռուսական էներգետիկ Inter Rao ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան լրագրողներին ասել է, որ էլեկտրաէներգիան Աբխազիա է մատակարարվում Ռուսաստանի Դաշնությունից՝ պայմանագրով նախատեսված կանխավճարի շրջանակներում, և պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու հնարավորությունը դեռ չի դիտարկվում։

Կրիպտոարժույթների արդյունահանումը, «Էնգուրհեսի»-ի ջրամբարում ջրի ցածր մակարդակը և ռուսական էլեկտրաէներգիայի դիմաց առևտրային գներով վճարելու անհրաժեշտությունը Աբխազիային հասցրել են վերջին տարիների վատթարագույն էներգետիկ ճգնաժամի:

Դեկտեմբերի 11-ից Աբխազիայի բնակչությանը ցերեկային ժամերին երեք ժամ, իսկ գիշերը ժամը 21:00-ից 07:00-ն է էլեկտրաէներգիա մատակարարվում: Ըստ տեղական լրատվամիջոցների` գիշերային ժամերին ստացվող էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան ցերեկը։ Սոխումին 2024 թվականի նոյեմբերի սկզբից ավելի քան 600 մլն ռուբլի (5,8 մլն դոլար) է ծախսել ռուսական էլեկտրաէներգիա գնելու համար։

Աբխազիան հոսանքազրկված է «Էնգուրհեսի»-ի հարկադիր դադարեցման պատճառով