Ալիևն անդրադարձել է Վրաստանի «գործակալների օրենք»-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, «գործակալների օրենք»-ին և ասել, թե «լավ է, որ իրավիճակը գնում է դեպի կայունություն»: Ըստ Ալիևի՝ «լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորվել դրսից»:

«Պարզվեց` Վրաստանում գործում են հազարավոր հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են ստանում Արևմուտքից։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ կազմակերպություններում, հավանաբար տասնյակ հազարավոր ֆինանսավորում են ստանում, եթե ոչ` ավելի», — դեկտեմբերի 18-ին ռուսական պետական ​​լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Ռուսական կառավարական քարոզչական ալիքների՝ «Պետական ​​հեռուստառադիոընկերության» (ВГТРК) և Риа Новости-ի համար Ալիևի հետ հարցազրույցը տեսագրել է հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը։

«Օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորվել արտասահմանյան աղբյուրներից ստացվող որևէ շահով։ Չի կարելի։ Մենք  ֆինանսավորո՞ւմ ենք ԶԼՄ-ներին ԱՄՆ-ում: Ինչո՞ւ պետք է ֆինանսավորեն մեր լրատվամիջոցներին», — ասել է Ալիևը:

Նոր հարցազրույցում Ալիևը քննադատել է «Ազատություն» ռադիոկայանին և «Ամերիկայի ձայն»-ին։

Դրանից հետո նախագահ Ալիևը «Ազատություն» ռադիոկայանին և «Ամերիկայի ձայն»-ին անվանել է «ենթակա» ԱՄՆ կառավարությանը, ինչը, ըստ այդ մեդիաների՝ կեղծ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։