Հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի վրա

Գորիում «Միացյալ Ազգային շարժման» գրասենյակի վրա հարձակում է իրականացվել. Այս միջադեպի մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ կոտրվել են գրասենյակի ապակիները։

InterpressNews լրատվամիջոցին «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Անի Բալիաշվիլին նաև հայտնել է, որ ոստիկանությունը վերցրել է գրասենյակի տեսախցիկի ձայնագրությունները։

«Երեկ գիշեր՝ ժամը 22.33-ին, դիմակավորված անձն անհայտ պայթուցիկ սարք է նետել «Միացյալ ազգային շարժման» Գորիի գրասենյակի վրա։ Պատուհանը վնասվել է։ Այդ անձը երևում է գրասենյակի տեսախցիկի նկարահանած տեսանյութում: Ոստիկանները եղել են դեպքի վայրում և ձայնագրությունները վերցրել են»,- ասել է Անի Բալիաշվիլին։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել 187-րդ հոդվածի հատկանիշներով` այլ անձի գույքի ոչնչացում կամ վնասում։