Ընդդիմությունն անդրադարձել է Ուսուփաշվիլիի նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությանը: «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները նոր կուսակցության ստեղծման հետ կապված ակնկալիքներ ունեն, իսկ «Միացյալ ազգային շարժում»-ում կարծում են, թե կուսակցությանը ֆինանսավորելու է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
«Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն Հանրապետականների պառակտման վերաբերյալ իր տարբերակն ունի:
«Իմ պատկերացմամբ, Հանրապետական կուսակցությունը բաժանվել է երկու մասի: Մի մասը, որոնք հեռացել են Բիձինա Իվանիշվիլիից և երկրորդը, որոնք պետք է վերադառնան Բիձինա Իվանիվիլիի մոտ»,- հայտարարել է Գոցիրիձեն:
«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգո Ռատիանիի խոսքերով, մոտ ապագայում պարզ կդառնա՝ արդյո՞ք Ուսուփաշվիլին ռեսուրս ունի հանդես գալու ընդդիմադիր դիրքերից: