Անհայտ անձը հարձակվել է Գիորգի Վաշաձեի վրա

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտնել է, որ Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցի ժամանակ անհայտ անձը հարձակվել է իր վրա։

Վաշաձեի խոսքով՝ հարձակվողը ձեռքին երկաթե շեղբերով առարկա է եղել, որով նախ խփել է մեջքին, իսկ հետո փորձել է վնասել կոկորդը։ Նրա խոսքով՝ անհայտ անձը փախչելուց առաջ վայր է գցել սառը զենքը։

«Ես կանգնած էի, խոսում էի, հարձակվեց վրաս, սկզբում հարվածեց մեջքիս, հետո ուզում էր հարվածել կոկորդիս, թեթև վնասվածք եմ ստացել։ Չհասկացա, թե ինչ էր ուզում, անհավատալի բան է, ուզում էր սպանե՞լ ինձ:

Բիձինա Իվանիշվիլիին եմ խոսքս ուղղում` ոչինչ չի հաջողվի ձեզ, ժողովուրդը հաստատ կհաղթի»,- ասել է Գիորգի Վաշաձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ զրույցում։