Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները կրկին հավաքվում են. եվրոպամետ ցույցերի 20-րդ օրն է:
Խորհրդարանի մոտ երթևեկությունը կաթվածահար է: Ցույցի մասնակիցներին քաղաքի տարբեր մասերից միանում են երթի մասնակիցներ:
Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին և անցկացնել նոր ընտրություններ։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։