Իշխող ուժը կրկին բացահայտեց իր հակաամերիկյան սադրիչի էությունը. Քարդին

Hearings to examine the oral health crisis, focusing on identifying and addressing health disparities. (Official U.S. Senate photo by Dan Rios)

ԱՄՆ սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինն արձագանքել է «Վրացական երազանք»-ի կողմից Միխեիլ Կղավելաշվիլիի նախագահ ընտրվելուն և ցուցարարների նկատմամբ բռնություններին։

««Վրացական երազանք» կուսակցությունը ևս մեկ անգամ բացահայտեց իր իրական էությունը տխրահռչակ հակաամերիկյան սադրիչ Միխայիլ Կղավելաշվիլիի ընտրությամբ: Իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի բռնություններն անմեղ քաղաքացիների նկատմամբ և ազատ արձակի բոլոր ձերբակալված ցուցարարներին, այդ թվում՝ բանտում գտնվող անչափահասներին»,- ասել է նա:

Քարդինը հայտարարության մեջ նաև գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է «պատասխանատվություն վերցնի և պատժամիջոցներ սահմանի» բռնարարների նկատմամբ։