Այսօր Թբիլիսիի մետրո են մտել այսպես կոչված «տիտուշկաները» (դիմակավոր անձինք) և հայհոյել ու բռնություն գործադրել երիտասարդների նկատմամբ։ Նրանք ընդգծված ագրեսիվ են եղել։
Մետրոյի կայարաններում հերթապահող պարեկային ոստիկանությունը չի արձագանքել միջադեպին և շարունակել է պնդել, որ մետրոյում «ոչ ոք ոչինչ չի վնասել»։
Այնուհետև դիմակավոր անձինք գնացել են Ռուսթավելիի պողոտայի ցուցարարների մոտ և հատկապես ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել ցուցարարների նկատմամբ` հայհոյելով և բռնությունների ենթարկելով նրանց։
Մայրաքաղաքի գլխավոր պողոտայում մոբիլիզացված պարեկային ոստիկանությունը սկզբում չի արձագանքել միջադեպերին, բայց անծանոթներին բերման ենթարկելու պահանջով հանրության բղավոցներից ու բողոքներից հետո իրավապահները դիմակավորվածներին հեռացրել են տարածքից։