Դեկտեմբերի 16-ի նիստում Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:
Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:
Մերձբալթյան երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ խոսել են Վրաստանի մասին։
«Վրացական երազանք»-ի հայտարարության համաձայն` Վրաստանի կառավարությունը շարունակում է մնալ «միակողմանի բարեկամության ռեժիմում» Լիտվայի և Էստոնիայի հետ, որոնք պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի քսան ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում քննադատել է խորհրդարանի նախաձեռնությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի խոսքով, ԱՄՆ-ի կողմից վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «խորհրդանշական» և «քաղաքական» որոշում է, շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե նման քայլ անի Եվրամիությունը:
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Վրացական երազանք»-ի կողմից երկրի նախագահ ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիին անվանել է «ռուսական խամաճիկ» և հավելել, որ սատարում է գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտիչկովան և հանձնաժողովի զեկուցող Կարինա Օդեբրինկը մտահոգություն են հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և դատապարտել քաղաքացիների նկատմամբ բռնությունները։
Դատավոր Լևան Գելովանին «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինել է 4000 լարի գրավով։
Վրաստան-Հայաստան ու Վրաստան-Ադրբեջան սահմանները կապող ավտոճանապարհների կառուցման համար Վրաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) միջև 250 միլիոն եվրոյի վարկի պայմանագիր է կնքվել:
Դեկտեմբերի 14-ին, երբ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը 224 ձայնով երկրի 6-րդ նախագահ ընտրեց հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող Միխեիլ Կղավելաշվիլիին, սոցիալական ցանցերում բուռն քննարկում սկսվեց:
Գրականության ոլորտի ներկայացուցիչներն Իլիա Ճավճավաձեի անվան գրական հուշահամալիրի թանգարանից բողոքի երթ են անցկացրել:
Ռուսթավելիի պողոտայում տատիկների ու պապիկների հանրահավաք-երթ է անցկացվել: