Գրականության ոլորտի ներկայացուցիչներն Իլիա Ճավճավաձեի անվան գրական հուշահամալիրի թանգարանից բողոքի երթով շարժվում են դեպի խորհրդարան։
Բողոքի ակցիայի մասնակիցների շարքերում գրողներ են, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ և գրականության հետ առնչվող այլ անհատներ։
Երթի ընթացքում նրանք նախատեսում են կանգ առնել Գալակտիոն Տաբիձեի և Միխեիլ Ջավախիշվիլիի հուշահամալիրի տուն-թանգարանի մոտ, որտեղ կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը։ Վերջում նրանք կմիանան Ռուսթավելիի պողոտայում հայտարարված հանրահավաքին։
Հանրահավաքի մասնակիցները պաստառներ են վեր պարզել հետևյալ կոչերով՝ «Չենք շեղվի Իլիայի ուղուց», «Ազատության պաշտպանության լավագույն զենքը գիրքն է` բանակից առավել» և այլն։
Նրանք նաև կրում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ «միասնության մեջ ուժ կա», և միայն միասին կարող են հասնել իրենց նպատակներին։