Մերձբալթյան երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները

Մերձբալթյան երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ խոսել են Վրաստանի մասին։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուսիս Բուդրիսը նշել է իրենց սահմանած պատժամիջոցների մասին Վրաստանի որոշ պաշտոնյաների նկատմամբ։ Նա կոչ է արել, որ Եվրամիությունը նույնպես պատժամիջոցներ սահմանի նրանց դեմ.

«Լիտվայում մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել մոտ 30 մարդու նկատմամբ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ընդդիմության ցույցերի դաժան ճնշմանը։ Մենք կոչ ենք անում Եվրամիությանը` նույնպես պատժամիջոցներ սահմանել այդ անձանց նկատմամբ»,- ասել է նա։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն նույնպես անդրադարձել է Վրաստանին և հայտարարել, որ իշխանությունները պետք է որոշեն իրենց հետագա քայլերը.

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. մենք՝ որպես Բալթյան երկրներ և որպես Եվրամիության անդամներ, մեծ ջանքեր ենք ներդրել Վրաստանի եվրոպական ապագայի համար, և եվրոպականությունը նաև վրաց ժողովրդի ցանկությունն է»,- ասել է Բրաժեն։