Ալեկո Էլիսաշվիլին ազատ է արձակվել

Այսօր դատավոր Լևան Գելովանին «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինել է 4000 լարի գրավով։

Այսպիսով` Էլիսաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հիշեցնենք. ըստ հետաքննության վարկածի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվել է բռնության համար, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

 Մինչ ձերբակալությունը հաղորդվել էր, որ Էլիսաշվիլին հարձակվել է «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի նախագահ Ալի Բաբաևի վրա։ Ըստ տեղեկության` նրա ձերբակալության պատճառն այդ միջադեպն է։