Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի մոտ եվրոպամետ ցույցերը վերկսկվել են. ցույցերի 18-րդ օրն: Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:
Ցույցի մասնակիցները երկրում նոր ընտրություններ նշանակել և բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին ազատ արձակել են պահանջում:
Ցուցարարները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև Եվրամիությանն աջակցող պաստառներ։ Խորհրդարանի մոտ տոնածառի վրա դրված են հանրահավաքի մասնակիցների պատրաստած պաստառները. «Կեղծ կառավարություն և նախագահ, դուրս եկեք, ռուսական ռեժիմը ձեզ կհասնի, պատժեք հանցագործներին»։
Տեղում մոբիլիզացված են նաև մեծաթիվ իրավապահները։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։