Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նշենք, որ Կղավելաշվիլիին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ: