Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին: Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ նախագահը դիմել է ցույցի մասնակիցներին:
Զուրաբիշվիլին անդրադարձել է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ այսօր նախատեսված տոնածառի լույսերի միացման արարողությունը հետաձգելուն։
«Տոնածառի լույսերի միացման արարողությունն այսօր երեկոյա տեղի չի ունենա։ Դուք՝ բոլորդ, միասին խաղաղ եղեք, իսկ ես ձեզ հետ եմ․ մենք այստեղ որևէ սադրանք թույլ չտալու։ Ես ձեզ հետ եմ, դուք իմ սրտում եք․․․», — այսպես է ներկաներին դեիմել Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիին ի պատասխան հնչել են բացականչություններ՝ «շնորհակալություն», «կեցցե՛ Վրաստանի նախագահը»։
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում մեծ թվով ոստիկանական խմբեր են մոբիլիզացվել։ Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։ Ոստիկանական խմբեր են նաև խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում։ Ազատության հրապարակում տեղակայված են ջրցան մեքենաներ և հատուկջոկատայիններ։