Խորհրդարանի մոտ ցույց է, Ազատության հրապարակում` հատուկջոկատայիններ և ջրցան մեքենա

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ նախատեսում են միացնել կենտրոնական տոնածառի լույսերը, մեծ թվով ոստիկանական խմբեր են մոբիլիզացվել։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ` Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։ Ոստիկանական խմբեր են նաև խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում։

Քաղաքացիները հավաքվել են նաև Ազատության հրապարակում, որտեղ տեղակայված են ջրցան մեքենաներ և հատուկջոկատայիններ։

Ցուցարարների խոսքով, տոնածառի լույսերի միացման ժամանակ միանալու են խորհրդարանի մոտ հավաքվածներին։