Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին նոր քաղաքական ուժ հիմնելու առաջակով է հանդես եկել:
Ուսուփաշվիլին ապրիլի 28-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Խորհրդարանի նախկին խոսնակը կարծիք է հայտնել, որ երկրում միայն անձերի փոփոխությամբ լուրջ տեղաշարժ չի լինելու, պետք է արմատապես փոխել ողջ համակարգը:
«Սա լինելու է կենտրոնամետ կուակցություն, որն իր մեջ է ներառելու ռացիոնալ ու արդյունավետ տարբեր մոտեցումներ: Այն իշխանության համար պայքարում, ինչպես նաև երկրի ուժեղացման հարցում ներգրավվելու է լիովին պատրաստված ծրագրով և ոչ թե մի քանի առաջնորդով ու լոզունգով»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:
Նրա խոսքով՝ կուսակցության կազմավորումը կավարտվի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որը տեղի կունենա աշնանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Ուսուփաշվիլին քաղաքականությունից հեռացել է 2016թ․ հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նրա գլխավորած «Հանրապետական» կուսակցությունը չհաղթահարեց 5 տոկոսի շեմը։