Բժիշկները բժշկական համալսարանի ուսանողների հետ բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի բժշկական համալսարանի մոտ։
Ցուցարարները իրենց աջակցությունն են հայտնել եվրոպամետ բողոքի ալիքին՝ դատապարտելով բռնությունը ցուցարարների նկատմամբ: Ցույցի մասնակիցները առողջապահության նախարարությունից պահանջել են հրապարակել տուժածների մասին տվյալները:
Զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի, կրթության որակի ազգային կենտրոնի, մի շարք գերատեսչությունների, ինչպես նաև եվրոպական դեսպանատների մոտ։