Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը մայիսի 1-ից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Սոչի–Թբիլիսի ուղղությամբ: Վրաստանի էներգետիկայի նախարարության քաղավիացիայի գործակալությունը նշված ուղղությամբ չվերթի թույլտվությունը տվել է ապրիլի 10-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, Airbus A320 օդանավով, որը մինչև 160 ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի: Սոչիի միջազգային օդանավակայանից չվերթը տեղական ժամանակով 14:55-ին է: «Ուրալյան ավիաուղիները» միակ ռուսական ավիաընկերություն է, որը ուղիղ չվերթներ է իրականացնելու Սոչիից Վրաստանի մայրաքաղաք: Ըստ ավիափոխադրողի՝ տոմսի նվազագույն արժեքը հետադարձով մոտ 230 դոլար է:
«Ուրալյան ավցիաուղիները» ռուսական առաջատար ավիափոխադրողներից է, միայն նախորդ տարի ընկերության ծառայություններից օգտվել է ավելի քան 6 մլն ուղևոր, թռիչքների աշխարհագրությունը՝ ավելի քան 200 ուղղություն: Այսօր ընկերությունը շահագործում է 39 ինքնաթիռ: