Այազմա-Նինոծմինդա հատվածում երթևեկությունն արգելված է

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Այազմա-Նինոծմինդա հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ բուք, սահմանափակ տեսանելիություն, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի ներքին նշանակության 94-146 կմ հատվածում (Այազմա-Նինոծմինդա) բոլոր տեսակի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է», — նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է՝ մայրուղու 1-93 կմ հատվածում (Կոդա-Այազմա) երթևեկությունն ազատ է: