Վրացական էստրադայի երգիչները միացան եվրոոպամետ ցույցին: Այս պահին նրանք կոնսերվատորիայի հարակից տարածքից շարժվել են դեպի Ռուսթավելիո պողոտա, որտեղ կմիանան մարքեթոլոգների ակցիային, ապա կշարժվեն դեպի մշակույթի նախարարություն։
Երաժիշտներն ասում են, որ պետք է վերջ տրվի քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներին ու բռնություններին, չեն համակերպվի իշխող «Վրացական երազանք»-ի բռնաճնշումների հետ։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է նոր ընտրություններ նշանակել և երկիրը վերադարձնել եվրոպական ուղի։
Այսօր անհնազանդության ցույցեր-երթեր են Թբիլիսիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում:
Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։
Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։