Թբիլիսյան եվրոպամետ ցույցերին են միացել տարբեր ընկերությունների PR և մարքեթինգի մասնագետները, ինչպես նաև տարբեր ստեղծագործական խմբերի ներկայացուցիչներ։
Նրանք Ճավճավաձեի պողոտայից երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք։ Ցուցարարները բողոքում են նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից հայտարարված որոշման դեմ, որը վերաբերում է Եվրամիության հետ բանակցությունների դադարեցմանը մինչև 2028 թվականը ավարտը:
Այս պահին հանրահավաքի մասնակիցներն ամբողջությամբ փակել են Ճավճավաձեի պողոտան։ Նրանց ձեռքում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև տարբեր բովանդակությամբ պաստառներ, վանկարկում են՝ «Դուրս արի՛, դուրս ար՛ի»:
Այսօր անհնազանդության ցույցեր-երթեր են Թբիլիսիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում:
Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։
Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։