Թբիլիում ընթացող եվրոպմամետ ցույցերին են միացել տեղեկատվական ոլորտի (IT), HR մասնագրետների, դասընթացավարների և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք 15:00-ից Ռուսթավելիի պողոտայից երթով Հերոսների հրապարակ են շարժվում: Ցուցարարները Հերոսների հրապարակում փակել են մայրուղու կեսը։
Ցուցարարները վանկարկում են «Վրաստա՛ն», «Գործադո՛ւլ». ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Երթին զուգահեռ ակցիայի մասնակիցներին հետևում են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մի քանի բրիգադներ։
Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։
Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ ուղիղ եթերի ժամանակ լրագրողների վրա հարձակում գործած անձինք։