Լարսում սահմանափակումներ կան

Վրաց-ռուսական Լարսի անցակետ տանող ճանապարհին սահմանափակումներ կան:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ 15:00-ի դրույթամբ, վատ եղանակի պատճառով (առատ ձյուն, քամի) միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությւոնն ազատ է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանսմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ», — ասված է հաղորդագրության մեջ: