Սենատոր Շահինը Բայդենին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ցուցարարների նկատմամբ բռնություն կատարողների դեմ։

Ջին Շահինը X-ում գրում է՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունն իր գործողությունների համար չի հատուցել։

«Ես հիասթափված եմ: «Վրացական երազանք»-ի կառավարությունը չի հատուցել ժողովրդի կամքին հակասող գործողությունների համար․ հետևում է Պուտինի ավտորիտար սցենարին: Ժամանակն է, որ վարչակազմը պատժամիջոցներ սահմանի բռնության և մարդու իրավունքների համար պատասխանատուների նկատմամբ»,- գրում է Շահինը։