ԵԽ պատգամավորները միացել են Ռուսթավելիի եվրոպամետ ցույցին

Լուսանկարը՝ tvpirveli.ge-ից

Վրաստանը Եվրոպա է, Վրաստանը Ռուսաստան չէ. այս հայտարարությամբ Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորները միացան Ռուսթավելիի պողոտայում ընթացող եվրոպամետ ցույցին:

7 հոգուց բաղկացած ԵԽ պատվիրակությունը դեպի խորհրդարան երթը սկսել է «Ստամբի» հյուրանոցից։ Երթի ընթացքում քաղաքացիները դիվանագետներին դիմավորեցին ծափերով ու բացականչություններով: Քաղաքացիները վանկարկում էին՝ «Վրաստա՛ն, Վրաստա՛ն»։

Մինչ այդ, դեկտեմբերի 11-ին Վրաստան ժամանած եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության  կազմակերպությունների (ՀԿ) և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ քաղաքացիները 15-րդ օրն է՝ բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականը։ Բողոքի ցույցերը շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության մի շարք քաղաքներում: 

ԵԽ պատգամավորների այցն ու հանդիպումները Վրաստանում. ամփոփ