Պատժամիջոցներ ժողովրդավարության հետընթացի պատասխանատուների նկատմամբ․ ԵԺԿ

Եվրախորհրդարանի խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ժողովրդավարության հետընթացի պատասխանատուների նկատմամբ։

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանականները առաջիկայում Վրաստան են ժամանելու։

«Այն, ինչ հիմա կատարվում է Վրաստանի փողոցներում, լիովին անընդունելի է։ Խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելը և ավտորիտարների ձեռագիր է, որ այժմ օգտագործում է «Վրացական երազանք»-ը։ Դրա տեղը չկա մի երկրում, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը»,-ասված է հայտարարությունում։