Միջազգային լրագրողներն աջակցում են վրացի գործընկերներին

Միջազգային լրագրողներն իրենց աջակցություն են հայտնում վրացի գործընկերներին։ Հայտարարությանը ստորագրել է միջազգային շուրջ 80 լրագրող։

«Մենք՝ IPI գլոբալ ցանցի և IPI Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անկախ ԶԼՄ-ների ցանցի անդամներս, խստորեն դատապարտում ենք Վրաստանում բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների դեմ նպատակային, դաժան հարձակումները:

Վրաստանում մամուլի ազատության և ժողովրդավարության համար այս մութ ժամանակներում մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում խիզախ լրագրողներին, որ չնայած աներևակայելի թշնամական և վտանգավոր միջավայրին՝ շարունակում են կատարել հանրության իրազեկման կենսական աշխատանքը», -ասված է հայտարարության մեջ: