Այս պահին Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները բողոքի երթով շարժվում են դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենքը։
«Մենք պահանջում ենք ազատ արձակել ապօրինի կալանավորվածներին, վերանցկացնել կեղծված ընտրությունները և վերադառնալ եվրաինտեգրման ճանապարհ»,- բարձրաձայնում են հանրահավաքի մասնակիցները։
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։