Ընդդիմադիր ուժերի առաջնորդները հանդիպել են ԵԽ պատգամավորներին

Եվրախորհրդարանի պատգամավորները ժամանել են Վրաստան և հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին։

Հանդիպմանը ներկա են եղել «Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Գախարիան Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։

Ըստ տեղեկության՝ երեկ Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Իուկնեվիչիենեն իր X էջում գրել էր, որ գործընկերների հետ մեկնում է Վրաստան։ Իուկնեվիչիենեի պարզաբանմամբ՝ իր ժամանման նպատակը երկրում տիրող իրավիճակն է։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում նախագահի, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։

«Եվրախորհրդարանի իմ գործընկերների հետ ես մեկնում եմ Թբիլիսի՝ համերաշխություն հայտնելու վրացիներին, որոնք պայքարում են եվրոպական ապագայի համար:

Օրակարգում՝ հանդիպումներ են նախատեսվում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրագրողների հետ»,- գրել է Իուկնեվիչիենեն։