Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության համաձայն՝ պետական գույքը խմբակային վնասման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել։
1998 թ. ծնված Գ.Խ.-ն մեղադրվում է դեկտեմբերի 4-ին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի ժամանակ, այլ անձանց հետ միասին, տեսահսկման 7 տեսախցիկ վնասելու համար։ ՆԳՆ-ից հայտնել են, որ տեսախցիկները պատկանել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությանը (112)։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով` պետական գույքի խմբակային վնասում, որի համար նախատեսվում է մինչև 6 տարի ազատազրկում։