Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսում սահմանափակումներ կան

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․ Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, և դրա պատճառով մինչև ս․թ․ դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ: Այս տեղեկությունը փոխանցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։

Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։