Coca-Cola-ն չեղյալ է հայտարարել ամանորյա քարավանը Վրաստանում

Coca-Cola Bottlers Georgia-ն երկրում ստեղծված իրավիճակի պատճառով 1997 թվականից ի վեր առաջին անգամ չեղյալ է հայտարարել ավանդական ամանորյա քարավանը Վրաստանում։

«Մենք հավատում ենք, որ հիմա ժամանակն է «Ձմեռ պապին» փնտրելու ձեր մեջ։ Սատարեք միմյանց և ոչ մեկին մենակ մի թողեք»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Coca-Cola Bottlers Georgia-ն համերաշխություն է հայտնել նրանց, ովքեր «խիզախորեն պաշտպանում են Վրաստանի եվրոպական ապագան»:

Մասնավոր ընկերությունների թիվը, որոնք երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկել են իրենց Սուրբ Ծննդյան տոները կամ հրաժարվել են իրենց արտադրանքը ներկայացնել մունիցիպալ ամանորյա քաղաքներում, գերազանցել է 200-ը: