Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Բաթումիի քաղաքային դատարանում դատավոր Լևան Կոլբաիան քննարկել է պրոֆեսոր Մամուկա Ջորբենաձեի և 4 ուսանողի գործով խափանման միջոցի հարցը։ Դատավորը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Դատախազությունը նրանց մեղադրում է խմբակային բռնություն կատարելու մեջ, սպառնում է ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։
Ըստ տեղեկության` պրոֆեսորը կազմակերպել է Արվեստի համալսարանի գործադուլը։ Նա և չորս ուսանողները շարունակվող բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից են։
Հետաքննության վարկածի համաձայն՝ Մամուկա Ջորբենաձեն և ուսանողները դեկտեմբերի 3-ին հարձակվել են համալսարան հանդիպման եկած Իրակլի Դևաձեի վրա։