Դեկտեմբերի 10-11-ին բերման է ենթարկվել ցույցի 6 մասնակից

Երեկ երեկոյան՝ բողոքի ակցիայի 13-րդ գիշերը, վարչական կարգով բերման է ենթարկվել ցույցի 6 մասնակից։

Տեղեկությունը Publika-ին տրամադրել են Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։

Առկա տվյալներով ընդհանուր առմամբ Քրեական օրենսգրքով բերման է ենթարկվել բողոքի ակցիաներին մասնակցող մինչև 40, վարչական ընթացակարգով՝ ավելի քան 400 քաղաքացի։

Ցուցարարներից շատերն ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ ունեն, մեղավոր ոստիկաններից ոչ մեկ չի պատժվել։