Հիացած եմ վրաց ժողովրդի քաջությամբ. Չեխիայի նախագահ

«Հիացած եմ վրաց ժողովրդի քաջությամբ»,- X -ում նման գրառում է արել Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Թբիլիսիում և այլ քաղաքներում ցուցարարների, լրագրողների և ընդդիմության քաղաքական գործխիչների նկատմամբ բռնություններն անընդունելի են։

Ես հիացած եմ վրացի ժողովրդի քաջությամբ, որը հրաժարվում է կանգնեցնել եվրոպական երազանքի բռնած ուղին։ Նրանք ունեն մեր լիակատար աջակցությունը»,- գրել է Պետր Պավելը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերոջը Վրաստանի, վրաց ժողովրդի և եվրոպական ապագայի աջակցության համար։