Նախագահը պարգևատրել է եվրոպամետ ցույցը լուսաբանող լրագրողներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քաղաքացիական նվիրվածության, հատուկ քաղաքացիական պատասխանատվության և անձնական խիզախության համար։

Օրբելիանիի պալատում տեղի ունեցած միջոցառմանը նախագաhն  ասել է՝ օրինակելի քաղաքացիական նվիրումի, քաղաքացիական առանձնահատուկ պատասխանատվության և անձնական խիզախության համար մեդալով պարգևատրվում են.

  • Ջոնի Բակուրիձե,
  • Սերգի Բարամիձե — «Մթավարի արխի»-ի օպերատոր,
  • Նուցա Բախուտաշվիլի – «Ֆորմուլա»-ի լրագրող,
  • Դավիթ Բերաձե,
  • Դավիթ Բոճիկաշվիլի,
  • Սալոմե Բոկուչավա — «Ֆորմուլա»-ի լրագրող,
  • Նիկա Բուչաշվիլի,
  • Մինդիա Գաբաձե — «Պուբլիկա»-ի լրագրող,
  • Մարիամ Գափրինդաշվիլի – «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Ռուսուդան Դումբաձե — «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Ակակի Զարքուա — Real Politik-ի խմբագիր,
  • Վասիլ Իվանով Չիքովանի – Հանրային հեռուստաընկերության» լրագրող,
  • Մալխազ Կանդելակի,
  • Դավիթ Կոբիձե — «Մթավարի արխի»-ի լրագրող,
  • Նիկոլոզ Կոկաիա — «TV Պիրվելի»-ի օպերատոր,
  • Անա Լոմթաձե Մդիվանի — «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Մարիամ Մակասարաշվիլի — «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Դեա Մամիսեիշվիլի — «Մթավարի արխի»-ի լրագրող,
  • Միխեիլ Մարտիաշվիլի,
  • Միրիան Մելաձե — Հանրային հեռուստաընկերության» լուսանկարիչ,
  • Գիվի Մճեդլիշվիլի — «Մթավարի արխի»-ի օպերատոր,
  • Մարիամ Նիկուրաձե – OC Media-ի համահիմնադիր, լրագրող,
  • Գուրամ Ռոգավա – «Ֆորմուլա»-ի լրագրող,
  • Դավիթ Քաշիաշվիլի – «Ֆորմուլա»-ի լրագրող,
  • Նանա Քաջաիա — «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Ալեքսանդրե Կեշելաշվիլի — «Պուբլիկա»-ի լրագրող,
  • Գենադի Քվաչախիա — «Ֆորմուլա»-ի օպերատոր,
  • Բեքա Կղորշիա՝ «Մթավարի արխի»-ի լրագրող,
  • Գիորգի Շեծիրուլի — «TV Պիրվելի»-ի օպերատոր,
  • Մակա Չիխլաձե — «TV Պիրվելի»-ի լրագրող,
  • Քեթևան Ցիցքիշվիլի – «Մթավարի արխի»-ի լրագրող,
  • Պավլե Խաչիձե — «TV Պիրվելի»-ի օպերատոր,
  • Իրինա Կղուրուա — Աջարիայի հանրային հեռուստաընկերություն»,
  • Բեսարիոն Գափրինդաշվիլի — Հանրային հեռուստաընկերության օպերատոր:

Զուրաբիշվիլին նաև հավելել է, որ չի կարող պարգևատրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին՝ ելնելով նրանց էթիկայի կանոններից։

««Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին ես չեմ կարող պարգևատրել, քանի որ նրանց էթիկայի կանոնները մեզ դա թույլ չեն տալիս, բայց նրանց նույնպես շնորհակալ եմ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Մինչ մրցանակաբաշխությունը դիմելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝  նախագահը նշել է, որ մեդիան այն պատուհանն է, որով մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ցույցի ժամանակ տարբեր վնասվածքներ ստացած պարգևատրված լրագրողներին ու օպերատորներին, նաև այն լրագրողներին, որոնք երկու շաբաթ շարունակ լուսաբանում են բողոքի ցույցը։