Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը X սոցիալական ցանցում գրել է՝ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ է սահմանում Վրաստանում կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված անձանց նկատմամբ:
«Մենք հավատարիմ ենք մարդու իրավունքների խախտումներ կատարողներին իրենց գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում», — գրել է Միլլերը:
Միլլերը Պետքարտուղարության ամենօրյա մամուլի ճեպազրույցի մասին է հայտարարել, որտեղ լրացուցիչ մանրամասներ կբացահայտվեն։
Հիշեցնենք. Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ:
Նոյեմբերի 28-ից ի վեր Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ի պաշտպանություն եվրաինտեգրման։
Հատուկջոկատայինները բիրտ ուժի կիրառմամբ՝ ջրցան մեքենաներով, ջրի շիթերով, պղպեղի սփրեյով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ցրում են բողոքի ցույցերը Թբիլիսիում: Բերման ենթարկվածները թե՛ բերման ենթարկվելիս, թե՛ դրանից հետո, բռնության են ենթարկվում: Տուժածների թվում կան նաև լրագրողներ: