Իշխող «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորները երկրի ընտրական համակարգի լիովին մեծամասնականին անցնելու մասին են խոսում: Խորհրդարանական մեծամասնության անդամ Վիկտոր Ձափարիձեի խոսքերով, մեծամասնական համակարգն առավել ժողովրդավար է և ճիշտ, քանի որ բնակչությունը քվեարկելու ժամանակ, ի տարբերություն համամասնական համակարգի, գիտի որ ընտրում է ոչ թե կուսակցությանը, այլ կոնկրետ անձի:
«Եթե ինձ հարցնեք՝ միայն մեծամասնական պետք է լինի: Ուղիղ ընտրության ժամանակ գիտես ում ես ընտրում: Համամասնականի առաջին տասնյակից այն կողմ թեկնածուների անունները բնակչությունը չի իմանում: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարական ընտրությունների մասին, ուղղակի կերպով ընտրությունը ավելի ժողովրդավար չէ՞: Կամ որևէ մեկը կարող է բացատրել՝ ինչու՞ մեծամասնական ընտրակարգը ժողովրդավար չէ»,- «Ռուսթավի 2»-ին հայտարարել է Ջափարիձեն:
Մեծամասնական ընտրակարգից հրաժարվելուն դեմ է նաև «Վրացական երազանք»-ի անդամ Կախա Օքրիաշվիլին:
«Մեծամասնական համակարգն ապահովում է կայունություն, ըստ վիճակագրության՝ աշխարհի 94 երկրներում ամբողջովին մեծամասնական համակարգ է»,- հայտարարել է Օքրիաշվիլին: