Հարձակումներ հանրահավաքներում, բռնություններ լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ. Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները միջազգային լրատվամիջոցների առաջին էջում են։
Բրիտանական BBC-ն, ամերիկյան CNN-ը, միջազգային Associated Press-ը, «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոն գրում են, թե ինչպես են դիմակավորված մարդիկ («տիտուշկաները»), որոնց թիկունքում, ըստ նրանց, կանգնած է իշխանությունը, հարձակվում լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա,
Ե՛վ ամերիկյան, և՛ միջազգային լրատվամիջոցները գրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին, որը կասեցրեց եվրաինտեգրման գործընթացը։ CNN-ն այս փաստն անվանում է «վրաց ժողովրդի դեմ միտումնավոր սադրանք»։
Լրատվամիջոցները գրում են, որ վրաց ժողովուրդն այժմ երկու մասի է բաժանվել։ Վրաստանի քաղաքացիների մի մասը չի պատրաստվում իր երկիրը զոհաբերել Ռուսաստանին:
Դեկտեմբերի 7-ի երեկոյան «տիտուշկաներ»-ն ուղիղ եթերում դաժանաբար ծեծի են ենթարկել անկախ TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին։ Երկուսն էլ այժմ բուժվում են «Ինգորոկվա» կլինիկայում։