Վրաստանում եվրոպամետ ցույցերը շարունակվում են անընդմեջ: Այսօր` դեկտեմբերի 9-ին, նախատեսված ակցիաների ժամանակացույցը ստորև.
- Ժամը 14:00՝ բողոքի ակցիա Թբիլիսիի Հատուկ քննչական ծառայության շենքի տարածքում,
- Ժամը 14:00՝ Մշակույթի աշխատողների երթ Արդարադատության տնից,
- Ժամը 17:00՝ Ճարտարապետների երթ քաղաքապետարանի շենքի տարածքից դեպի Հանրային հեռուստաընկերության շենք,
- Ժամը 19:00՝ Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերության տարածքում,
- Ժամը 20:00՝ բողոքի ակցիա Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ։
Հիշեցնենք. քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջ։ Նրանց պահանջն անփոփոխ է՝ նշանակել վերընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։