Ցուցարարներին կարգելվի թաքցնել իրենց դեմքերը

Վրաստանում հանրային հավաքների և բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելվի «տարբեր ձևերով թաքցնել իրենց դեմքերը»։

«Այս օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի մինչև ամսվա վերջը»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սա կօգնի կանխել բռնությունը», — հավելել է նա, — այս իրավիճակում դժվար է արձագանքել՝ բոլորը դիմակներով են»։

Ենթադրաբար, պաշտոնական արգելքը կտարածվի ակնոցների, ռեսպիրատորների և հակագազերի վրա, որոնք նույնպես ծածկում են դեմքը։