Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Վրաստանը դեմ է քվեարկել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները քննադատաբար գնահատող բանաձևին:
ԵԽԽՎ-ն Թուրքիայում մոնիտորինգ վերսկսելու մասին որոշում է կայացրել, որով Թուրքիային կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և քաղաքական գործիչներին: ԵԽԽՎ-ն նաև կոչ է անում Թուրքիային վերականգնել երկրում ազատ արտահայտվելու իրավունքը և ԶԼՄ-ների ազատությունը:
Բանաձևին դեմ է քվեարկել Վրաստանի խորհրդարանի հինգ անդամ․
Սոփիո Քացարավա (Վրացական երազանք)
Իրինա Փրուիձե (Վրացական երազանք)
Զվիադ Կվաճանտիրաձե (Վրացական երազանք)
Դավիթ Բաքրաձե (Եվրոպական Վրաստան)