Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Զնաուրի շրջանում տեղի է ունեցել ռուս սահմանապահների զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ» գործակալությունը: Մասնավորապես, սահմանապահ զորամիավորումները կրակային մրցույթ են անցկացրել` ատրճանակից, ինքնաձիքից և դիպուկահարից:
«Մրցույթին մասնակցել է 5 խումբ, որոնք մարզվել են ատրճանակից, ինքնաձիքից և դիպուկահարից կրակել»,- հայտարարել է հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Հաղթող թիմն արժանացել է մեդալների և նվերների: